Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Հայ Դատը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը» կհրատարակի 36 հատորներից կազմված մատենաշար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 17-ին հրավիրված ասուլիսում հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը հայտնեց, որ մինչ 2015 թվականը իրենք կհրատարակեն մատենաշարի 2-3 հատորներ:
Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունվարի 17-ին ընդունել էՖրանսիայի սենատի անդամ Ժան-Իվ Լեկոնտին:
Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստվելու պաշտոնական ազդանշանը տրվել է։ Դիւանագիտական ներկայացուցիչների ընդհանուր հաւաքի առիթով թե՜ նախագահ Գյուլի եւ թէ՜ վարչապետ Էրդողանի ցուցմունք-ուղերձները շատ համահունչ են իրար եւ համարյ՜ա միեւնույն բովանդակությունն ունեն:
Թուրքիա այցելողները հաճախ չեն տեսնում ոչինչ ավելի, քան Միջերկրական ծովի ափերն ու Ստամբուլի մզկիթները: Մինչդեռ CNN-ի լրագրող Ռոբին Գոլդին կոչ է անում այցելել երկրի խորքը և բացահայտել այդ տարածքում ոչնչացված հայկական քաղաքակրթության հետքերը, տեսնել երկու աչքերի տարբեր գույներ ունեցող Վանա կատուներին, բարձրանալ բիբլիական Արարատը և այնտեղից տեսնել Իրանի և Հայաստանի տարածքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Գոլդինը նշում է, որ հնարավոր չէ քայլել այդ տարածքներում և մի քանի մղոնի վրա չբացահայտել հազարավոր տարիների ...
Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցին ընդառաջ Ստամբուլում, հունվարի 17,18 եւ 19-ին տեղի կունենան հիշատակի միջոցառումներ։
2014թ-ի հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի սպանության յոթերորդ տարելիցին ընդառաջ, հունվարի 18-ին, «Անկարայի մտքի ազատություն» կենտրոնը եւ «Արեւմտահայոց Ազգային համագումարը» ոգեշնչման ֆորում են կազմակերպելու: Այս  NEWS.am-ին հայտնեցին  «Արեւմտահայոց Ազգային» համագումարից»:
Իտալիայի Բարի քաղաքում, օրերս տեղի է ունեցել հայկական խաչքարի տեղադրման միամյակին նվիրված միջոցառում: Խաչքարը զետեղվել է ի խորհրդանշումն հայ ժողովրդի երախտագիտության Բարիին եւ իր բնակիչներին, որոնք 1915-1922թթ. ընդունել են Հայոց ցեղասպանությունից փրկված մեծ թվով հայերի:
Ֆրանսիական Ռուան քաղաքում հունվարի 28-ին «Հայացք աշխարհի ֆիլմերին» փառատոնի ընթացքում տեղի կունենա 2011թ.-ին ստեղծված «Ձիթապտուղ վաճառողի որդին» ֆիմլի ցուցադրությունը, որից հետո նախատեսված է հանդիպում-երկխոսություն ֆիլմի ստեղծագործական խմբի հետ միասին:
Փարիզի հինգերորդ շրջանի քաղաքապետարանի շենքում տեղի է ունենում «Արեւելքի քրիստոնյաները» ցուցահանդեսը: Ներկայացված են 60 լուսանկարներ, որոնք ցույց են տալիս 19-րդ եւ 20-րդ դարում Արեւելքի քրիստոնյաների ամենօրյա կյանքը: Այդ մասին գրում է ֆրանսիական «Le Figaro» թերթը՝ հավելելով, որ ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ փետրվարի 2-ը:
Բելգիայի Հայ դատի հանձնախումբը հունվարի 15-ին հանդիպում է ունեցել այդ երկրում Շվեյցարիայի դեսպան Բենեդիկտ դե Դերյատի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բելգիայի տեղեկացրին Հայ դատի հանձնախմբից, հանդիպման ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները մտահոգություններ են հայտնել Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման առնչությամբ:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է  Տորոնտոյում բնակվող ինժեներ ու դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանի հոդվածը, որը հրապարակվել է «The Armenian Reporter»-ում:
Գերմանիայում գործունեություն ծավալող «Ընդդեմ ցեղասպանության» միությունը քննադատության է ենթարկել  KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների խորհուրդ, PKK-ի անվանափոխված տարբերակ-խմբ) կին համանախագահ Բեսե Հոզաթին։ եսե Հոզաթը հայտարարել էր, թե հայերը եւ հույները Թուրքիայում զուգահեռ պետություն ունեն եւ խանգարում են Թուրքիայի ժողովրդարացմանը:
Թուրք հրատարակիչ եւ մարդու իրավունքների հարցերով ակտիվիստ Ռագըփ Զարաքոլուն 2 տարով կհյուրընկալվի Շվեդիայի Սիգտունա քաղաքում։
Ֆրանսիական Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի գլխավոր խորհրդրի խոփնախագահ, Մարսելի քաղաքապետարանի խորհրդական, նապկին պատգամավոր Քրիստոֆ Մասը ողջունում է Ֆրանսիայի պետական խորհրդի որոշումն արգելել հումորիստ-հակասեմիտական Դյեդոնների ներկայացումենրը եւ կոչ է անում քրեականացնել Հայոց ցեղասպանության  ժխտումը: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Լալե Քեմալի հոդվածը՝ հրապարակված «Today’s Zaman»-ում:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)